14 մարտի 2011 - 16:56 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն ՀՀ և Ադրբեջանի նախագահներին կներկայացնի ԼՂ կատարած այցի արդյունքների վերաբերյալ գնահատման առաքելության հաշվետվությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կներկայացնեն Բաքու կատարած այցի ընթացքում իրենց` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքների վերաբերյալ գնահատման առաքելության հաշվետվությունը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, որն այսօր ժամանել է Բաքու:

Նա հայտարարել է նաև, որ այդ հաշվետվությունը կներկայացվի նաև Հայաստանի նախագահին: Իգոր Պոպովը հայտնել է, որ այցի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների շարունակումն է:

Իգոր Պոպովը նշել է, որ վաղը համանախագահները հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանում, իսկ մարտի 16-ին կմեկնեն Երևան: Նա նկատել է, որ առայժմ ճշգրիտ տեղեկատվություն չկա այն մասին, թե արդյոք կկայանա համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է ԱՊԱ-ն: