Մարտի 20-ին Երևանի Կամերային երաժշտության տանը հանդես կգա «Հովեր» կամերային երգչախմբի ելույթը: Համերգը տեղի կունենա «Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի» շրջանակներում, որ նվիրված են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 41-րդ տարելիցին: Ծրագրում են 16-21 դարերի ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև Կոմիտաս: Համերգի սկիզբը 19:00-ին է:
Այս տարի Հայաստանում ֆրանկոֆոնիայի փառատոնը տեղի կունենա մարտի 17-18-ին: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան տարբեր միջոցառումներ, ինչպես նաև «Երեխաները՝ երեխաներին» բարեգործական ակցիան, որն անցնելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո: Ողջ հասույթը կտրամադրվի բարեգործական նպատակներին: Կկազմակերպվի նաև «Վիվատ Հայաստան, վիվատ Ֆրանսիա» ֆրանսիական ոճով մեգա-դիսկոտեկը, որը կվարի դիջեյ Իվ Լառոկը (Շվեյցարիա) և Լարա Ֆաբիանի համերգը մարզահամերգային համալիրում:
Մանկական փառատոնի տոմսերի արժեքը 3000-15 000 դրամ է, Լարա Ֆաբիանի համերգինը՝ 5000-100 000 դրամ, մեգա-դիսկոտեկինը՝ 4000 դրամ: