Լոնդոնում 2012թ. ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մարտի 14-ին Թրաֆալգար հրապարակում կկանգնեցնեն Օլիմպիադայի մեկնարկի հետադարձ հաշվարկի խոշոր ժամացույցը, հաղորդում է vesti.ru-ն:
Պողպատե կմախքով և բետոնե հիմքով 6,5 մետր բարձրությամբ ժամացույցը, որը մի քանի տոննա է կշռում, կառուցվել է Օլիմպիական խաղերի լոնդոնյան կազմակերպչական կոմիտեի պատվերով: Ժամացույցը կկատարի նաև Պարաօլիմպիական խաղերի մեկնարկի հետադարձ հաշվարկը:
Ժամացույցը հետադարձ հաշվարկը կսկսի մարտի 15-ին, երբ ամառային Օլիմպիադայի մեկնարկին ուղիղ 500 օր կմնա: