14 մարտի 2011 - 18:36 AMT
Երևանում տեղի կունենա կանանց ռոք համերգ

Մարտի 31-ին նախատեսված «Կանայք հայ ռոքում» համերգը նվիրված է կանանց տոներին

Մարտի 31-ին Հայաստանի Պետական տիկնիկային թատրոնի դահլիճում կկայանա «Կանայք հայ ռոքում» («Women in Armenian Rock») համերգը` նվիրված կանանց տոներին:

Համերգին կմասնակցեն հայկական այն ռոք խմբերը, որոնց մենակատարները կանայք են, մասնավորապես Dogma, VO.X, E.V.A, Alien Time, Degh խմբերը: Համերգը կսկսվի 19:00-ին, տոմսերի արժեքը 1000 դրամ է: