14 մարտի 2011 - 19:12 AMT
2011 թվականի մարտի 14-ի դրությամբ Հայաստանում որակավորման վկայական ունի 179 աուդիտոր

Հայաստանի ֆինանսների նախարարությունում մարտի 10-ին տեղի ունեցավ աուդիտորների որակավորման հերթական քննությունը: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, հրավիրված 22 դիմորդներից քննությանը մասնակցել է 15-ը, որոնցից 4-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մարտի 14-ի դրությամբ որակավորման վկայական ունի 179 աուդիտոր: