14 մարտի 2011 - 20:06 AMT
Էգեմեն Բագիշը Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում Անկարայի ծանր հրետանի՞ն է

Թուրքիայի պետնախարար և ԵՄ հետ բանակցություններում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Էգեմեն Բագիշը մարտի 19-ին կմեկնի Վաշինգտոն: Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն, թուրք-ամերիկյան փոխհարաբերություններին վերաբերող մնացյալ հարցերի թվում Բագիշի այցի օրակարգում է նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Այցի ընթացքում Բագիշը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի, հանրապետական կոնգրեսական Դեն Բերտոնի, Թուրքիայի հարցերով ԱՄՆ Կոնգրեսի աշխատանքային խմբի համանախագահների ու անդամների հետ: