15 մարտի 2011 - 16:01 AMT
Եկամտային ակտիվների ավելացման հաշվին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ-ի շահույթը 2011թ. կհասնի 3,5 մլն դոլարի

Մինչ 2011թ. ավարտը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ-ն մտադիր է մոտ 40 տոկոսով ավելացնել ներգրավված միջոցները: Բացի այդ, մինչ տարեվերջ 37 տոկոսով կավելանան նաև բանկի ընդհանուր ակտիվները, վարկային պորտֆելը կաճի 50 տոկոսով:

«Դա թույլ կտա բանկին տարեվերջին ստանալ 3,5 մլն դոլար շահույթ»,-ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: