15 մարտի 2011 - 16:43 AMT
Հայաստանում չեն հավատում թուրք մտավորականության անկեղծությանը. ապրիլյան միջոցառումները Թուրքիայում ընդամենը շոու է ԵՄ համար

Ապրիլի 24-ին Թուրքիայում հարգանքի տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ընդամենը շոու է Եվրոպական Միության համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «1,5 միլիոն+1. Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ» կազմակերպության նախագահ Արման Ավետիսյանը:

Նրա խոսքով, դրանով թուրք մտավորականությունը ցանկանում է նպաստել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի առաջխաղացմանը և ցույց տալ, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր է: Դրա հետ մեկտեղ Ավետիսյանն ավելացրել է, որ հայերի համար թուրքերի գործողություններն ընդունելի կլինեն միայն այն ժամանակ, երբ Անկարան պետական մակարդակով ճանաչի Հայոց ցեղասպանությունը: