20 մայիսի 2003 - 19:58 AMT
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԻՐԻՆԱ ԽԱԿԱՄԱԴԱՆ
Այսօր երեկոյան Երեւան կժամանի Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ, ՌԴ «Աջ ուժերի միություն» համանախագահ Իրինա Խակամադան: Այցը կկայանա Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության (ՀՌԱԿ) հրավերով: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, վաղը Ի. Խակամադան կայցելի «Diamond Company of Armenia» ալմաստի երեսակման գործարան, որը գլխավորում է` ՀՌԱԿ-ի ցուցակով ՀՀ խորհրդարանի ընտրություններին թեկնածությունն առաջադրած Գագիկ Աբրահամյանը` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը: