15 մարտի 2011 - 19:54 AMT
Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերն արդեն սպառվել են

Մարտի 26-ին 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Երևանում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերն արդեն սպառվել են:

Մարտի 12-ի դրությամբ վաճառքում մնացել էին միայն հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը` 3000 դրամ արժողությամբ: Արևելյան և արևմտյան տրիբունաների 5000 և 7000 դրամ արժողությամբ տոմսերը շատ ավելի վաղ էին սպառվել:

Տոմսերը վաճառքում հայտնվել էին մարտի 7-ին և սպառվեցին 8 օրվա ընթացքում: