15 մարտի 2011 - 21:31 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որոշեցին, այնուամենայնիվ, այցելել Ստեփանակերտ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում կժամանեն Ստեփանակերտ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը, մարտի 16-ին` օրվա երկրորդ կեսին, սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արդեն հանդիպումներ են անցկացրել Բաքվում: Բանակցությունների ավարտից հետո նրանք մարտի 16-ին կժամանեն Երևան: Ավելի վաղ ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը Բաքվում հայտարարել էր, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք իրենք այցի շրջանակներում կմեկնեն Ղարաբաղ: