16 մարտի 2011 - 12:15 AMT
Մարտի 17-ի հանրահավաքում ընդդիմությունն ավելի արմատական պահանջներ կներկայացնի, հայտարարել է Արամ Մանուկյանը

«Ընդդիմության պահանջները մարտի 17-ին ավելի արմատական և համարձակ կլինեն»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքերով, ՀԱԿ ցույցերըը վկայում են այն մասին, որ հասարակության մեջ բոլորովին նոր տրամադրություններ են, և մարդիկ այլևս չեն վախենում իշխանությունից: Մանուկյանի խոսքերով, մարտի 17-ին ավելի շատ մարդ կլինի, քան մարտի 1-ին:

Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ի գործողություններին մարտի 17-ին, ապա, Մանուկյանի խոսքերով, ամեն ինչ որոշելու է հավաքված ժողովուրդը, իսկ ՀԱԿ-ը ժողովրդի հետ իրականացնելու է այդ որոշումը:

Միաժամանակ, Մանուկյանը նշել է, որ Հայաստանում սկսված ժողովրդական շարժումը տարբերվում է Հյուսիսային Աֆրիկայում սկսված ժողովրդական շարժումներից նրանով, որ Հայաստանում այն ավելի կազմակերպված է և գիտակցված. մարդիկ ցույցի են գալիս ոչ թե հացի, այլ հաց վաստակելու իրավունքի համար: