16 մարտի 2011 - 12:37 AMT
Ադրբեջանական ԶԼՄ-ները նախապես սադրա՞նք են պատրաստում ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծում

Ադրբեջանական ԶԼՄ-ները նախօրոք սադրանք են պատրաստում ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծում: Առաջ անցնելով իրադարձություններից` 1news.az-ը, վկայակոչելով ANS Press-ին, հաղորդում է, որ «մարտի 16-ի երեկոյան ժամը 21:00-ին Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները, որոնք կենտրոնացած են Ղազախի շրջանի Ղիզիլխաջիլի գյուղի բարձունքներում, կրակ են արձակել խաղաղ բնակիչների ավտոմեքենաների վրա, որոնք շարժվել են Էսկիպարա, Գուշչուայրիմ և Մյարզյամ գյուղերի ուղղությամբ»:

Ադրբեջանական գործակալության «կանխատեսումների» համաձայն, միջադեպի արդյունքում ճանապարահահատվածի վրա առաջացել է հրդեհ: Ներկա պահին հրդեհը շարունակվում է: Մյարզյամ գյուղի ճանապարհը փակ է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից: Տուժածներ չկան: