16 մարտի 2011 - 13:04 AMT
Արամ Մանուկյանը կոչ է արել մարզիկներին ակցիաներ անցկացնել` ի պաշտպանություն ձերբակալված հայ բռնցքամարտիկի

ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը կոչ է արել Հայաստանի բոլոր մարզիկներին բողոքի ակցիա անցկանցել ձերբակալված հայ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի աջակցության համար: Մանուկյանը նշել է, որ մարզական աշխարհում գոյություն ունի հանդուրժողականություն հասկացությունը և նշել, որ Խաչատրյանի պաշտպանության ակցիաներ են սկսվելու նաև Ռուսաստանում և Ղազախստանում:

Մարտի 13-ին ժամը 17.00-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել Սամսոն Խաչատրյանը: Բերման են ենթարկվել նաև այդ պահին ավտոմեքենայում գտնվող Պողոս Կրմզյանն ու Միսակ Հովակիմյանը:

2011 թ. մարտի 1-ին ժամը 18.00-ի սահմաններում Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին:

Ս. Խաչատրյանն բաժնում հայտարարել է, որ քաշքշուկի ընթացքում հնարավոր է հարվածած լինի, սակայն չի կարող ասել, թե ում է դիպել հարվածը:

Նույն օրը ժամը 20-ին Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է: