16 մարտի 2011 - 14:17 AMT
15 համաշխարհային աստղեր ելույթ կունենան Հայաստանում «Երևանյան հեռանկարների» շրջանակներում

Սեպտեմբերին Երևանում մեկնարկում է «Երևանյան հեռանկարներ» 5-րդ ամենամյա միջազգային երաժշտական փառատոնը (նախկինում` «21-րդ դարի հեռանկարներ»), լրագրողներին հայտնել է Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և ղեկավար Էդուարդ Թոփչյանը:

Թոփչյանի խոսքերով, այդ փառատոնի շրջանակներում ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան աշխարհահռչակ մենակատարներ Ջուլիա Ֆիշերը, Կոնստանտին Լիֆշիցը, Փոլ Մայերը, Ժիլբեր Օդինը և ուրիշներ:

Այս տարի ֆիլհարմոնիկ նվագախումբը տոնում է իր 85-ամյա հոբելյանը: 2010-2011թթ. նվագախումբը կազմակերպել է 35 համերգ Երևանում, ինչպես նաև ելույթ է ունեցել Գերմանիայում և Սլովակիայում: Երկրորդ տարին շարունակ նվագախմբի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: