16 մարտի 2011 - 15:31 AMT
«Արմավիայի» ղեկավար. «Սուխոյ Սուպերջեթ 100»-ը ապրիլին կներկայացվի Երևանում և Մոսկվայում

«Սուխոյ Սուպերջեթ 100» առաջին ինքնաթիռն ապրիլին ներկայացվելու է Երևանում և Մոսկվայում տիեզերագնացների մասնակցությամբ, քանի որ այն կոչվել է ի պատիվ Յուրի Գագարինի: Ներկա են լինելու նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչներ, միջազգային ԶԼՄ-ներ, լինելու է գեղեցիկ ավիաշոու: Այդ մասին մարտի 16-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Արմավիա» ավիաընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը:

«Այն արդեն պատրաստ է, ներկված և կանգնած է Ժուկովսկիում: Ուշացումը կապված է տեխնիկական մասնագետների և օդաչուների ուսուցման հետ, որոնք նախապատրաստում են անցնում Alenia Aeronautica իտալական ընկերությունում»,- ասել է նա: Բաղդասարովի խոսքերով, երկու ինքնաթիռների ֆինանսավորումը, որոնցից մեկը կտեղափոխվի հունիսին, իրականացնում է ռուսական «Վնեշէկոնոմբանկը» ՎԲՏ-ի հետ միասին:

Բաղդասարովի խոսքերով, «Սուխոյ Սուպերջեթ 100»-ը թռիչքներ է իրականացնելու Երևան-Մոսկվա ուղղությամբ, բայց իտալացի գործընկերների խնդրանքով այն թռչելու է նաև Վենետիկ, ինչպես նաև Իրան և այլ երկրներ:

Անդրադառնալով նոր ինքնաթիռի թերություններին` նա նշել է, որ այն 2 տոննա ավելի է կշռում, ինչը փոքրացնում է միայն նրա թռիչքի հեռավորության և բեռնափոխադրության հնարավորությունները