16 մարտի 2011 - 16:11 AMT
Մարտի 25-ին Երևանում տեղի կունենա ֆուտբոլի հայ և ռուս վետերանների հանդիպումը

Եվրո-2012 առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլի խաղից մեկ օր առաջ՝ մարտի 25-ին տեղի կունենա ֆուտբոլի հայ և ռուս վետերանների հանդիպումը: Հանդիպմանը կմասնակցեն նախկինում հայտնի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Միրզոյանը, Ալեքսեյ Պրուդնիկովը, Դմիտրի Անանկոն, Յուրի Կովտունը, Ախրիկ Ցվեյբան, Վագիզ Խիդիյատուլինը, Գեորգի Յարցևը, Դմիտրի Կուզնեցովը, Միխայիլ Գերշկովիչը, Յուրի Գավրիլովը, Սերգեյ Օլշանսկին, Ալեքսանդր Տուկմանովը, ինչպես նաև Էդուարդ Մարկարովը, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը, Խորեն Հովհաննիսյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Լևոն Իշտոյանը, Նիկոլայ Ղազարյանն ու այլոք, հայտնում է ՌԴ ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

1973թ. Հայաստանի հավաքականի վետերանները «Արարատ» ակումբի կազմում դարձան ԽՍՀՄ չեմպիոններ և գավաթակիրներ՝ ՌԴ ֆուտբոլային միության ներկայիս առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի ղեկավարությամբ: Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 15:00-ին «Միկա» մարզադաշտում: