16 մարտի 2011 - 17:40 AMT
ՀՅԴ-ն Ռուսաստանի դեսպանությանն է փոխանցել Մոսկվայի պայմանագիրն ապօրինի ճանաչելու պահանջով դագաղը

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան առաջ հավաքված ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները իրենց պահանջները դեսպանատանն են փոխանցել դագաղի մեջ: Դագաղում գտնվում էր դեսպանատանը հասցեագրված նամակը, ինչպես նաև 1921թ. Մոսկվայի պայմանագրի պատճենը: «Մեռելածին պայմանագրի համար դագաղ է հարկավոր»,-հայտարարել է ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Նամակի ևս մեկ պատճեն տեղադրվել է դեսպանության փոստի համար նախատեսված արկղի մեջ:

Դրանից հետո հավաքվածները շարժվել են դեպի Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը, որտեղ ՀՅԴ երիտասարդական թևը մտադիր է Թալաաթ-փաշայի սպանության 90-ամյակին նվիրված միջոցաում անցկացնել: