16 մարտի 2011 - 18:44 AMT
Էրդողանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը որոշակի դեր կկատարի Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կազդի թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման վրա, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Մոսկվայի արտաքին հարաբերությունների ինստիտուտում:

Թուրքիայի վարչապետը կարևորել է ՌԴ դերը բանակցային գործընթացում: «Ռուսաստանի կողմից եռակողմ բանակցությունների անցկացումը Ադրբեջանի ու Հայաստանի հետ կարևոր նախաձեռնություն է»,-ասել է Էրդողանը:

Էրդողանը, որը Մոսկվա է ժամանել եռօրյա այցով, այսօր բանակցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Պուտինի հետ, գրում է ադրբեջանական «Թրենդը»: