17 մարտի 2011 - 12:36 AMT
Բրազիլիայի կառավարությունը 80.000 դոլար արժողությամբ սարքավորումներ կնվիրաբերի Հայաստանին

Բրազիլիայի կառավարությունը Երևանում իր դեսպանության միջոցով ՀՀ կառավարությանը կնվիրաբերի ավելի քան 80.000,00 (ութսուն հազար) ԱՄՆ դոլարի արժողությամբ սարքավորումներ բնապահպանության նախարարության վտանգավոր և թունավոր նյութերի վերահսկման լաբորատորիայի համար, ինչպես նաև մեկ արտաճանապարհային մեքենա:

Նվիրատվությունը Բրազիլիայի կառավարության Հումանիտար օգնության ծրագրի մաս է՝ ի պատասխան ՀՀ կառավարության միջազգային օգնության խնդրանքի Նուբարաշենի թունաքիմիկատների և այլ թունավոր թափոնների վայրում վնասի վերահսկման գործողությունների վերաբերյալ, ասվում է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատան հաղորդագրության մեջ: