ՙՌուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատն իր աջակցությունն է հայտնել դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեևին, որի կինը զոհվել է ՃՏՊ-ում:
Մարզիչն ասել է, որ նույնիսկ չի ցանկանում մտածել այն մասին, թե արդյոք հավաքական մեկ այլ դարպասապահ կկանչվի: «Շաբաթ օրը ես կլինեմ Ռուսաստանում, կհանդիպեմ մարզչական շտաբի հետ, որից հետո որոշում կկայացնեմ»,-մեջբերում է Ադվոկատին sovsport.ru-ն:
Արդեն 9 օրից B խմբի առաջատար Ռուսաստանի հավաքականը խաղալու է Հայաստանի հավաքականի հետ Եվրո-2012 ընտրական փուլում: