17 մարտի 2011 - 15:04 AMT
Արթուր Բաղդասարյանը կարևորել է հանրության իրազեկումը ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների մասին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Անտտի Հարտիկայնենին եւ ավագ խորհրդատու Կատրին Դյուղիոյին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամեն ամիս կազմակերպել սեմինար-քննարկումներ` նվիրված բարեփոխումների առանցքային ուղղություններին: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հասարակությունը պետք է առավելագույնս տեղեկացվի ԵՄ աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ արդյունքներին: Անտտի Հարտիկայնենն անհրաժեշտ է համարել ավելի մեծ ուշադրություն դարձնել փորձի փոխանակման խորացման եւ հանրության իրազեկման խնդիրներին` դա կարեւոր համարելով նաեւ`խորհրդատվական խմբի գործունեության համար, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: