17 մարտի 2011 - 16:11 AMT
Տիգրան Կարապետյան. Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը սատարում է վաստակաշատ մարզիկ Սամսոն Խաչատրյանին` համոզմունք հայտնլով, որ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը կապված է նրա խիստ ընդդիմադիր կեցվածքի հետ, հետևաբար ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ: «ԺԿ նախագահը խստագույնս դատապարտում է իշխանությունների անհանդուրժելի գործելակերպը, երբ տվյալ պարագայում չեն հարգվում անգամ Հայրենիքի հանդեպ վաստակաշատ մարզիկի ունեցած ծառայություններն ու պատկառելի կենսագրությունը»,-ասվում է Ժողովրդական կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանք է ընտրել աշխարհահռչակ բռնցքամարտիկ, ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանի նկատմամբ: