17 մարտի 2011 - 17:07 AMT
Կյանքից հեռացավ Ավետ Տերտերյանի այրին՝ Իրինա Տիգրանովա-Տերտերյանը

Մարտի 16-ին, 74 տարեկան հասակում կյանքից հեռացավ hայ մեծագույն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի այրին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր` Իրինա Տիգրանովա-Տերտերյանը:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր` ժամը 17:00-ին `Եռաբլուրի եկեղեցում, և կշարունակվի վաղը` ժամը 11:00-ից` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 13:00 ` Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայից: