17 մարտի 2011 - 17:14 AMT
Ընդդիմությանը հերթական անգամ մերժել են Ազատության հրապարակում ապրիլին հանրահավաք անցկացնելու հարցում

Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմությանն ապրիլին հանրահավաք անցկացնելու խնդրանքը Ազատության հրապարակում: Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը, ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանը Երևանի քաղաքապետարան ծանուցում է ներկայացրել ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին ժամը 16:00-23:00 Ազատության հրապարակում ընդդիմության ցույց անցկացնելու մասին:

Մերժումը հիմնավորվել է հրապարակում տեղի ունեցող միջոցառումներով, որոնք սկսվել են մարտի 15-ին: Երևանի քաղաքապետի լիազոր ներակայացուցչի նույն որոշմամբ առաջարկվում է հանրահավաք անցկացնել նշված օրերին և ժամերին Մատենադարանի մոտ: