17 մարտի 2011 - 17:16 AMT
Շուրջ 50 երիտասարդներ մասնակցել են «ԱՐՏԱԳԵՐՍ» 2-րդ երեկոյան միջառարկայական դպրոցին

2011 թ. փետրվարի 18-ից մարտի 18-ը շուրջ 50 երիտասարդներ մասնակցեցին «ԱՐՏԱԳԵՐՍ» 2-րդ երեկոյան միջառարկայական դպրոցին, որը կազմակերպվել էր «Պրոսպեկտուս» տարածաշրջանային եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից (նախագահ՝ պ.գ.թ. Թամարա Վարդանյան, փոխնախագահ՝ պ.գ.թ. Սուրեն Մանուկյան)`ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Դասընթացը վերնագրված էր «Հայկական քաղաքակրթություն. անցյալը, ներկան ու հեռանկարները» և ներառում էր հումանիտար ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ դասախոսություններ Հայոց պատմության, Հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու, Հայոց ռազմարվեստի, հայ մշակույթի և հայոց ազգային ինքնության մասը կազմող այլ կարևորագույն բնութագրիչների մասին։

Մարտի 18-ին տեղի կունենա «ԱՐՏԱԳԵՐՍ» 2-րդ երեկոյան միջառարկայական դպրոցի վկայականների հանձման և փակման հանդիսավոր արարողությունը, հայտնում է դպրոցի մամլո ծառայությունը:

«ԱՐՏԱԳԵՐՍ» միջառարկայական (միջդիսցիպլինար) երեկոյան դպրոցների շարքը մեկնարկել է 2009թ.-ից և կոչված է համակողմանի քննության առնելու հայկական ինքնության հիմքերին ուղղված մարտահրավերներին համարժեք դիմակայելու ներկայիս հրամայականը: