17 մարտի 2011 - 17:21 AMT
Ընդդիմության հանրահավաքին մի քանի հազար մարդ է մասնակցում

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հրավիրած հանրահավաքին մի քանի հազար մարդ է հավաքվել: ՀԱԿ առաջնորդներն արդեն հանրահավաքի անցկացման վայրում են:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, Մատենադարանի, Ազատության հրապարակի, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մոտ հերթապահում են ոստիկանության ուժերը: