17 մարտի 2011 - 17:30 AMT
Չնայած քաղաքապետարանի արգելքին, ընդդիմությունն այնուամենայնիվ մտադիր է շարունակել հանրահավաքը Ազատության հրապարակում

Ըստ ընդդիմության կողմնակիցների շրջանում տարածված լուրերի, Հայ ազգային կոնգրեսն այնուամենայնիվ մտադիր է շարունակել հանրահավաքը Ազատության հրապարակում:

Ինչպես հայտնում է PanARMENIAN. Net-ի թղթակիցն իրադարձությունների վայրից, դեպի Մատենադարան տանող բոլոր ճանապարհներին հերթապահում են ոստիկանության ուժեղացված պարեկախմբերը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը թույլ չի տվել ընդդիմությանը հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում: Ոստիկանությունն արդեն փակել է դեպի Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը, որտեղ արդեն երրորդ օրն է հացադուլ է անցկացնում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: