17 մարտի 2011 - 17:41 AMT
ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակը

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը մեկնարկել է: Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի, ինչպես նաև Լիբիայի հակակառավարական բախումների զոհերի հիշատակը:

Ինչպես հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, հանրահավաքի մասնակիցները պետք է հպարտանան, որ մասնակից են Հայաստանի ապագայի կերտման գործին: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, այս անգամ ընդդիմության հանրահավաքին նախորդից քիչ մարդ է հավաքվել՝ մոտ 10 հազար: Հայտնի է դարձել, որ փակ է Կորյունի փողոցի խաչմերուկը: