17 մարտի 2011 - 17:44 AMT
Լառա Ֆաբիանը երազում է համագործակցել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ

Հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Լառա Ֆաբիանը երազում է համագործակցել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Ինչպես երգչուհին հաղորդեց հայ լրագրողների հետ հանդիպմանը, ինքը նաև ուրախ կլինի հայ կոմպոզիտորներից որևէ մեկի հետ համագործակցության վերաբերյալ ցանկացած առաջարկին: Դրա հետ մեկտեղ նա ավելացրել է, որ ինքն արդեն համագործակցության առաջարկ է ստացել կանադահայ կոմպոզիտորից:

Լառա Ֆաբիանը մարտի 18-ին համերգով հանդես կգա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում: Ֆաբիանի համերգը կկայանա Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում: