17 մարտի 2011 - 18:18 AMT
Հայաստանի ճակատագիրը ժողովրդի ձեռքում է, ընդդիմության ցույցի ժամանակ հայտարարել է դերասան Երվանդ Մանարյանը

Հայաստանում խնդիրները լուծելու միակ միջոցը փողոց դուրս գալն է: Այդ մասին, ելույթ ունենալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ, հայտնել է ճանաչված դերասան Երվանդ Մանարյանը: Նրա խոսքով, իշխանությունները «սեփական անգրագիտության» պատճառով Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի տասնհինգ պահանջներն վերջնագիր են անվանել:

«Ես երբեք անտարբեր քաղաքացի չեմ եղել: Մեզ համար միջոցները հավասար և ընդունելի են, եթե դրանք ուղղված են իրադրության փոփոխությանը»,- ասել է նա: Ընդ որում, դերասանը նկատել է, որ երկրի ճակատագիրը ժողովրդի ձեռքում է: Իր խոսքը նա ավարտել է «Պայքա'ր, պայքա'ր, պայքա'ր» կարգախոսով: