17 մարտի 2011 - 18:46 AMT
Ընտրվել է Հայաստանի բանկերի միության նոր նախագահը

2011թ. մարտի 16-ին կայացած Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի նիստում տեղի ունեցավ Հայաստանի բանկերի միության նախագահի հերթական ընտրություններ, որի արդյունքում միաձայն ՀԲՄ նախագահ ընտրվեց «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնում 2009 թվականի նոյեմբեր ամսից աշխատում էր «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը, հաղորդում են ՀԲՄ մամլո ծառայությունից: