17 մարտի 2011 - 19:14 AMT
Հայկական ընդդիմության կողմնակիցներին թույլ են տվել մտնել Ազատության հրապարակ

Ոստիկանությունը հայկական ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին թույլ է տվել մտնել Ազատության հրապարակ: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը մասնակիցներին կոչ է արել կարգուկանոն պահպանել: Ոստիկանությունը Զուրաբյանի և ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի միջև բանակցություններից հետո թույլ է տվել ցուցարարներին մտնել հրապարակ: Ցուցարարները վանկարկում են «Րաֆֆի»` ի օժանդակություն ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության` հացադուլ հայտարարած առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: