17 մարտի 2011 - 19:30 AMT
Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում

Հայկական ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մարտի 15-ին հացադուլ հայտարարեց` պահանջելով արտահերթ ընտրություններ անցկացնել, այս օրը մեծ օր է անվանել, երբ ժողովուրդը վերամիավորվեց Ազատության հրապարակում: Նա նկատեց նաև, որ երկրի իշխանությունները շրջահայացություն ցուցաբարաեցին` ընդդիմությանը թույլատրելով հանրահավաք անցկացնել հրապարակում:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել ոչ մի դեպքում չվնասել հրապարակում գտնվող մանկական ատրակցիոնները: Ցուցարարները վանկարկում են «Պայքա'ր, պայքա'ր»: