17 մարտի 2011 - 20:25 AMT
Երևանում Ազատության հրապարակում վերսկսվել է հայկական ընդդիմության ցույցը

Երևանում Ազատության հրապարակում հայկական ընդդիմության ցույցն է վերսկսվել: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, հանրահավաքը բացեց Հայոց Համազգային Շարժման անդամ Արամ Մանուկյանը, որը հավաքվածներին կոչ է արել հավատալ Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին ու Կոնգրեսին, ինչպես նաև հետևել նրանց ցուցումներին ու հորդորներին:

Հրապարակում դեռևս չկա էլեկտրականություն: Ինչպես հայտնել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, այն կանխամտածված կերպով են անջատել, որպեսզի ձախողեն ընդդիմության ցույցը: