17 մարտի 2011 - 20:44 AMT
Ընդդիմությունը ցանկանում է Հայաստանում անարյուն հեղափոխություն իրագործել

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) անարյուն հեղափոխությունն է ընտրել: Այդ մասին Ազատության հրապարակում վերսկսված ՀԱԿ հանրահավաքի ընթացքում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, ընդդիմությունը ցանկանում է «թավշե» հեղափոխություն իրագործել` Արևելյան Եվրոպայում և 1980-ականների վերջին Հայաստանում տեղ գտած հեղափոխությունների նմանությամբ:

«Իրականացնելով անարյուն հեղափոխություն` մենք բռնություն չենք կիրառի: Մենք չենք ցանկանում իշխել ավերակների վրա»,- ասել է նա: Ընդ որում, Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ-ը շարունակելու է ճնշում գործադրել երկրի իշխանությունների վրա, մինչև որ հաջողության հասնի: