18 մարտի 2011 - 09:21 AMT
Բեյրութում տեղի ունեցավ Հրանտ Դինքի մասին շարադրությունների առաջին մրցույթը

Բեյրութում հայ կաթոլիկ եկեղեցու «Մեսրոպյան» բարձրագույն ուսումնարանում տեղի է ունեցել Հրանտ Դինքի մասին շարադրությունների առաջին մրցույթը: Ինչպես գրում է հայ-թուրքական «Ակոս» թերթը, լավագույն շարադրություն է ճանաչվել Ալիկ Քանդահարյանի աշխատանքը «Արսլանյան» համահայկական ուսումնարանից, երկրորդ տեղն է զբաղեցրել Ռոլան Կարապետյանը, երրորդ տեղը` Սալբի Կանիմյանը:

Արդյունքների ամփոփումից հետո հավաքվածների առաջ ելույթ ունեցավ ուսումնարանի ռեկտոր Գրիգոր Գալուստը, որը շնորհակալություն հայտնեց դասախոսական կազմին և մասնակիցներին:Նրա խոսքերով, նման մրցույթ անցկացվելու է նաև հաջորդ տարի: