18 մարտի 2011 - 13:23 AMT
ԵԱՀԿ-ն չի կարող պարտադրել, սակայն կշարունակի խաղաղության կոչել ղարաբաղյան հակամարտության կողմերին

Առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկը Վիեննայում կքննարկեն ղարաբաղյան կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման մեխանիզմները: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսւոմ հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը:

«Երեկ ես հանդիպեցի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոնք ներկայացրեցին ինձ տարածաշրջանային հանդիպումների արդյունքները: Ինձ մոտ տպավոություն ստեղծվեց, որ հակամարտության բոլոր կողմերը շահագրգռված են վստահության ու հրադադարի ամրապնդման մեջ»,-ասել է Աժուբալիսը:

Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ-ն չի կարող պարտադրել, սակայն կշարունակի խաղաղության կոչել ղարաբաղյան հակամարտության կողմերին, սակայն, դա չի նշանակում, թե պետք չէ կողմերին հորդորել կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: