18 մարտի 2011 - 14:19 AMT
Հայաստանի ԱԳՆ. Հայ-ռուսական հարաբերություններն ամուր հիմքերի վրա են

Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի ամուր հիմքերի վրա են դրված, որ Մոսկվա որեւէ այլ երկրի ղեկավարի այցելությունը չի կարող որեւէ բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների վրա:

Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ համատեղ մամլո ասուլիսում՝ անդրադառնալով հասարակության այն մտահոգություններին, որ վերջին օրերին Մոսկվայում տեղի ունեցող ռուս-թուրքական հանդիպումները կարող են բացասական ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա: