Ռուսաստանի ազգային հավաքականը, որը մարտի 26-ին խաղալու է Հայաստանի հավաքականի հետ Եվրո-2012 առաջնության ընտրական փուլի շրջանակներում, Հայաստան կժամանի մարտի 25-ին:
Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՖՖ մամլո ծառայությունում, ռուսական պատվիրակությունը Երևան կժամանի 12:00-ին: Նույն օրը հավաքականը փակ մարզում կանցկացնի հանրապետական մարզադաշտում: Մարտի 26-ին , խաղից հետո ժամը 23:00-ին ռուսները կեմկնեն Հայաստանից: