18 մարտի 2011 - 17:20 AMT
Վրաց փորձագետը պարզաբանել է, թե ինչու Թբիլիսին չի կարող չեզոք դիրքորոշում ունենալ Ղարաբաղի հարցում

Այսօր Վրաստանի իշխանությունները պատրաստ չեն ներդրում ունենալ ղարաբաղյան կարգավորման գործում, քանի որ Վրաստանն իր խնդիրներն ունի, հայտարարել է վրաց քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին: Նա նշել է, որ Թբիլիսին չի կարող չեզոք դիրքորոշում ունենալ Ղարաբաղի հարցում, քանի որ նրա օրակարգում ևս «ինչպես և Ադրբեջանի մոտ, կա տարածքային ամբողջականության խնդիր»:

«Վրաստանը միշտ դա ընդգծում է: Կարծում եմ, դա նորմալ է և հասկանալի: Եթե պետությունը հստակ սատարում է հակամարտության կողմերից մեկին, նա չի կարող չեզոք լինել, ուստի, ցավոք, Վրաստանը հազիվ թե կարողանա միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի ու Հայաստանի միջև»,-ասել է Զաքարեիշվիլին Day.Az-ին տված հարցազրույցում: