18 մարտի 2011 - 17:55 AMT
Հայաստանը մարտի 27-ին ամառային ժամանակի կանցնի

«Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի տարածքը 2011 թվականի մարտի վերջին կիրակի օրը` 27-ին, ամառային ժամանակի կանցնի:

Այդ մասին հաղորդում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Ժամը 2:00-ին ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ առաջ տանել: