Մարտի 18-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՌԴ պետնախարար-փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հանդիպումը: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի խնդիրներ:
Հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: