19 մարտի 2011 - 13:04 AMT
Իրանի առաջնությունում Արթուր Եդիգարյանի «ՊԱՍ Համադան» ակումբը հաղթել է 1:0 հաշվով

Իրանի ֆուտբոլի առաջնության շրջանակներում տեղի է ունեցել 27-րդ տուրը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի «ՊԱՍ Համադան» ակումբը հանդիպել է Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող՝ Լևոն Պաչաջյանի «Սանաթ նավթ» ակումբի հետ: «ՊԱՍ Համադան» ակումբը հաղթել է 1:0 հաշվով և 25 միավորով 17-րդ տեղում է, իսկ «Սանաթ նավթը» 35 միավորով 9-րդ տեղում է: