19 մարտի 2011 - 14:07 AMT
Հայաստանին չեն սպառնում եգիպտական և թունիսյան սցենարները, վստահ է իշխող կուսակցության ներկայացուցիչը

Հայաստանում բազում խնդիրներ կան, սակայն, եգիպտական և թունիսյան սցենարները նրան չեն սպառնում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը:

«Ես գտնում եմ, որ այսօր Հայաստանում այնպիսի ճգնաժամային իրավիճակ չէ, որպեսզի երկրում տեղի ունենան Թունիսի ու Եգիպտոսի նման իրադարձություններ: Անշուշտ, բազում խնդիրներ կան, որոշակի դանդաղկոտություն կա խնդիրների լուծման գործում, սակայն կառավարությունը արդեն ներկայացրել է այն ծրագրերը, որոնք իրականացվելու են այդ խնդիրների լուծման համար»,-ասել է Մինասյանը: