Այս տարի «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթին մասնակցելու են 43 երկրների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է մրցույթի պաշտոնական կայքը, եվրոպական հեռարձակողների միությունն արդեն ստացել է «Եվրատեսիլ 2011»-ի բոլոր մասնակիցների երգերը:
2010-ին «Եվրատեսիլին» մասնակցել են 39 երկրների ներկայացուցիչներ:
Հայ երգչուհի Էմմին «Եվրատեսիլ 2011» միջազգային երգի մրցույթում հանդես կգա «Boom-Boom» երգով: Այդ երգն ընտրվեց մարտի 5-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում SMS քվեարկության և 50/50 հարաբերակցությամբ պրոֆեսիոնալ ժյուրիի որոշումով: