19 մարտի 2011 - 18:54 AMT
MCC-ն կարող է օգնել Վրաստանի տնտեսական աճին 150 միլիոն դոլարով

Աղքատության դեմ պայքարի ամերիկյան հասարակական գործակալությունը` Millenium Challenge Corporation (MCC) դիտարկում է Վրաստանին 100-150 մլն դոլար ծավալով երկրորդ գրանտային փաթեթը տրամադրելու մասին հարցը: Ինչպես հայտնել է MCC տնօրեն Դանիել Յոհանեսը, օգնության երկրորդ փաթեթն ուղղվելու է Վրաստանի տնտեսական աճին` մասնավոր ներդրումներ ներգրավելու և, վերջին հաշվով, օգնության անհրաժեշտությունը կրճատելու համար:

«MCC նոր նախաձեռնություններն այն երկրների հետ են, որոնք ավարտել են իրենց առաջին գործողությունները` ուղղված մասնավոր ներդրումներին խանգարող գործոնների վերացմանը»,- ասել է նա: