21 մարտի 2011 - 10:40 AMT
Լևոն Արոնյանը 11.5 միավորով գլխավորում է «Ամբեր» մրցաշարը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է հաջող կերպով հանդես գալ «Ամբեր» մրցաշարում, որը տեղի է ունենում Մոնակոյում մարտի 11-25-ը: 8 տուրերից հետո Արոնյանը հավաքել է 11.5 միավոր և գլխավորում է մրցաշարը:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 11 միավորով: Լավագուն եռյակը եզրափակում է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), որին 8-րդ տուրում Արոնյանը հաղթել է 1.5:0.5 հաշվով:

Մարտի 21-ին շախմատիստները հանգստանում են, իսկ մեկ օր անց կայանալու է 9-րդ տուրը: Արոնյանի մրցակիցն է լինելու Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):