Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի մարտի 26-ին կայանալիք ԵՎՐՈ-2012 Ռուսաստանի հավաքականի հետ ընտրական հանդիպմանը: Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:
Դարպասապահներ`
Ռոման Բերեզովսկի «Խիմկի», Ռուսաստան
Ստեփան Ղազարյան «Բանանց»
Պաշտպաններ`
Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան «Յագելոնիա», Լեհաստան
Արարատ Առաքելյան «Բանանց»
Հրայր Մկոյան «Միկա»
Հովհաննես Համբարձումյան «Բանանց»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան «Լեխիա», Լեհաստան
Վալերի Ալեքսանյան «Ուլիս»
Կիսապաշտպաններ`
Արթուր Եդիգարյան «Պաս», Իրան
Էդգար Մալաքյան «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան «Փյունիկ»
Արտակ Դաշյան «Բանանց»
Լևոն Պաչաջյան «Սանատ Նաֆտ», Իրան
Հարձակվողներ`
Գևորգ Ղազարյան «Փյունիկ»
Էդգար Մանուչարյան «Փյունիկ»
Մարկոս Պիզզելի «Փյունիկ»
Յուրա Մովսիսյան «Կրասնոդար», Ռուսաստան
Ռոբերտ Զեբելյան «Դինամո» Մ, Բելառուս: