21 մարտի 2011 - 13:34 AMT
«Շիրակը» կհամագործակցի Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիայի հետ

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը Տոլյատիում գործող Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիայի հետ կքնել է բացառիկ պայմանագիր, որի համաձայն, երկու կառույցների միջև սկսվելու է համագործակցություն։

Համագործակցության շրջանակներում ներառված են հետևյալ կետերը.

1. Փորձի փոխանակոմ

2. Մարզիչների փոխանակում

3. Խաղացողների փոխանակում

4. Համատեղ հավաքներ

5. Մրցաշարերի համատեղ կազմակերպում

6. Համատեղ սեմինարներ

Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիան հովանավորվում է «Ֆուտբոլի ազգային ակադեմիա» հիմնադրամի կողմից, որը ղեկավարում է հայտնի ռուս գործարար Ռոման Աբրամովիչը։

Տոլյատիում գործող ֆուտբոլային ակադեմիայի հետ համագործակցում են մի շարք հայտնի ակումբներ, որոնց թվում Լոնդոնի «Չելսին», Մոսկվայի ԲԿՄԱ-ն, հոլանդական «Վիտեսը», հայտնում է «Շիրակի» մամլո ծառայությունը։